Գերմանիայում Զիկա վիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել
Գերմանիայում արձանագրվել է Զիկա վիրուսով վարակվածության 5 դեպք, հայտնում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ դեպքերը արջանագրվել են 2015 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2016 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում:
Ավելի վաղ հատնել էինք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 1-ին արտակարգ նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկվելու են Զիկա վիրուսի տարածմանն ու կանխմանն առնչվող հարցեր: Որոշվելու են նաև այն երկրները, որոնք կհամարվեն վիրուսի տարածման ամենաակտիվ երկրներ:
Կազմակերպությունը կանխատեսում է, որ ամբողջ աշխարհում նշված վիրուսով կարող է կարճ ժամանակում վարակվել 3-4 մլն մարդ: Վիրուսը հայտնաբերվել է Շվեդիայում, Դանիայում, ԱՄՆ-ում և Արգենտինայում: