Սինգապուրում Զիկա վիրուսով վարակվածության տասնյակ դեպքեր են արձանագրվել
Սինգապուրի իշխանությունները հայտնել են երկրում Զիկա վիրուսով վարակվածության 41 դեպքի մասին, փոխանցում է rosbalt.ru-ն։
Այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ենթադրաբար, վիրուսի փոխանցումը տեղի է ունեցել հենց Սինգապուրի ներսում, քանի որ վարակված քաղաքացիների ոչ ոք չի այցելել այլ վարակված երկիր։
Առաջին դեպքը հայտնաբերվել է 3 օր առաջ՝ 47-ամյա մի կնոջ մոտ։ Ամեն դեպքում, վարակվածներից 34-ն ամբողջովին բուժվել են, մնացածները շարունակում են հիվանդանոցային բուժումը։
Անցկացվում են պրոֆիլակտիկ միջոցառումներ։