211652_close_icon
views-count2962 դիտում article-date 21:05 01-02-2016

Բելգիացի հեծանվորդուհին շարժիչով հեծանիվով է մասնակցել աշխարհի առաջնությանն ու բռնվել

Հեծանվորդների Միջազգային միությունը (UCI) հետաքննություն է սկսել բելգիացի 19-ամյա հեծանվորդուհի Ֆեմկե Վան դեն Դրիսեի նկատմամբ` խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում «տեխնիկական դոպինգ» կիրառելու համար: Մարզուհին մեղադրվում է նրանում, որ մրցաշարին շարժիչով հեծանիվով է մասնակցել: Բելգիացին հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա ասել է, թե պարզապես սխալվել է` հեծանվավազքի մեկնարկից առաջ վերցնելով ընկերոջ հեծանիվը, որը շատ նման է եղել իր հեծանիվին: Ու չի իմացել, որ ընկերոջ հեծանիվի վրա շարժիչ է տեղադրված եղել: Նշենք, որ վերջին տարիներին UCI-ը ակտիվորեն ստուգում է մարզիկների հեծանիվները` գաղտնի շարժիչների գտնելու համար: Առ այսօր ոչ ոք չէր բռնվել դրա վրա, թեպետ նման հեծանիվների գոյության մասին խոսում են 2010 թվականից:

Նմանատիպ նյութեր