211652_close_icon
views-count1136 դիտում article-date 16:40 05-02-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամ պետություն է, եւ մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ սիրով կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը: Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Գալուստ Սահակյանին ընդունելության համար, փոխանցել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի ողջույնները եւ Քուվեյթ այցի հրավերը: Դեսպանը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը նշել է, որ այդ քայլը լուրջ առաջընթաց կապահովի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր