211652_close_icon
views-count2222 դիտում article-date 09:33 06-02-2016

Շուշանիկ Բախշյանի փաստաբանի նկատմամբ փաստաբանական վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել Փաստաբանների պալատ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, դիմում Է ներկայացրել Փաստաբանների պալատ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Տուժող կողմին հատկապես վիրավորել և ցավ են պատճառել Շուշանիկ Բախշյանի փաստաբանի մի շարք արտահայտություններ՝ «հոսպիտալացնեին Էլ մահանալու Էր, չհոսպիտալացնեին Էլ», «Եթե մարդ դատվեց այս գործով, ապա դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Էտ ընտանիքը», «այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն Է եղել, սա Էլ թոքերն են եղել»։ Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը երեկ լրատվամիջոցներից մեկին ասել Է, որ եթե Փաստաբանների պալատի նախագահը առերևույթ հանցագործության հիմքեր տեսնի, ապա դիմումին ընթացք կտրվի, իսկ ընթացք տալու դեպքում այդ գործընթացը բավականին երկար կտևի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր