211652_close_icon

Իրանը հրաժարվել է նավթը դոլարով վաճառել

views-count4541 դիտում article-date 16:10 06-02-2016
Իրանի իշխանությունները հայտնել են, որ այսուհետ դոլարի դիմաց նավթ չեն վաճառելու: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Աղբյուրը նշել է, որ որոշումը պայմանավորված է ամերիկյան արժույթի ազդեցությունից դուրս գալու Իրանի ցանկությամբ: Գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը մտադիր է եվրոյով արտահանման գործարքի մեջ մտնել: Խոսքը այս դեպքում գնում է ֆրանսիական Total ընկերության մասին, իսպանական Cepsa կորպորացիայի և Лукойл-ի ստորաբաժանում հանդիսացող Litasco ընկերության մասին: Բացի այդ, Իրանը մտադիր է ապասառեցված 100 մլրդ դոլարը վերադարձնել եվրոյով:

Նմանատիպ նյութեր