Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ
Փետրվարի 7-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 RS 414 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 14.02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» կոչվող ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 20 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ 3-րդ հանրային լողափում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 47 AU 777 պետհամարանիշով ավտոմեքենան: