14780 դիտում
13:53 04-03-2019
Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա Ձմեռ-2019» 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 3-ին, Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա Ձմեռ – 2019» 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքային ու մարզային պաշտոնյաներ, հարյուրավոր բնակիչներ Լոռու մարզից ու Հայաստանի տարբեր անկյուններից:
Երթեւեկությունը տվյալ հատվածում կարգավորում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, 2-րդ դասակի հրամանատար Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ:
Քաղաքացիների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ:
Ներկա էին նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ղեկավարությամբ:
Միջոցառումն անցավ առանց լուրջ միջադեպերի ու արտակարգ պատահարների, միայն 1 երեխա վնասվածք ստացավ սահուղու վրա՝ սահնակով սահելիս, որին էլ փրկարարների անմիջապես մոտեցրեցին շտապօգնության մեքենային:
Երեխայի վիճակը բավարար է:
Ուրախ երգ ու պար, սպորտային ցուցադրական ելույթներ, ժպտացող մանուկներ ու բարձր տրամադրություն: Ահա այսպիսին էր «Լոռվա Ձմեռ–2019» մարզատոնահանդեսը, որն ինչպես ամեն տարի, այս տարի եւս, աչքի ընկավ բարձր պատրաստվածությամբ:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
Նմանատիպ նյութեր
34941 դիտում
16:08 19-02-2017
Լավագույն ավանդույթները Լոռու մարզում շարունակվում են. վանաձորցիները նշեցին «Լոռվա ձմեռ» ավանդական տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2376 դիտում
18:19 07-02-2016
Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ
2176 դիտում
10:22 29-06-2014
ԵՄ-ի աջակցությամբ Լոռվա Փամբակ համայնքում բացվեց «Լոռվա oրրան» կենտրոնը