Հակառակորդի կրակոցից ԼՂՀ Մարտունու շրջանում քաղաքացիական անձ է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից "ԻՍՏԻԳԼԱԼ" տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: