Անկարայի կենտրոնում 2 պայթյուն է որոտացել. կա 5 զոհ, առնվազն 10 վիրավոր. տեսանյութ. ԼՐԱՑՎԱԾ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում` Չանկայա թաղամասում, 2 խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Life.News-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել զինվորական հանրակացարանի մոտակայքում: Պայթեցվել է 2 ավտոմեքենա:
Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ, նշվում է, որ կա 5 զոհ, առնվազն 10 վիրավոր:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է այցը Բրյուսել:
Ավելի ուշ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:
[color=#CC0000]22:30[/color]
Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորներինը` 40-ի:
[color=#CC0000]23:00[/color]
[b]Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի:[/b]