Մադրիդի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա առնվազն 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել ։Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում աշխատում են հրշեջները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Ըստ նախնական վարկածի ՝ Մադրիդի կենտրոնում գտնվող շենքում հզոր պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետևանքով շինության երեք հարկերն փլուզվել են։
Պայթյունը տեղի է ունեցել Տոլեդո փողոցում՝ ծերանոցի հարևանությամբ: