2665 դիտում
14:02 18-02-2016
Գառնիկ Պետրոսյանը գյուղացիներին հորդորում է չխաբվել տաք եղանակին ու ժամանակից շուտ գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հավաստիացնում է, որ երեկվա դրությամբ հանրապետության տարածքում դեռևս բացված բողբոջներ չկային, չնայած` Հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է:
«Նոյեմբերյանի ցածրադիր հատվածներում, Մեղրիում պտղատու ծառերը դեռ չեն ծաղկել: Եթե գիշերային ժամերին ջերմաստիճանը նվազի, ապա մտավախությունների առիթ կա»,- իր մտավախությունները ներկայացրեց Գառնիկ Պետրոսյանը:
Ընդհանրապես, մինչև ապրիլի վերջը հանրապետության տարածքում ցուրտը սպասելի է, հետևաբար` ցրտահարությունը: Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին հորդորում է տաք եղանակին չխաբնվել և գյուղատնտեական աշխատանքներ չսկսել: Կարելի է իրականացնել կորիզավոր ծառերի էտ, բայց այգաբաց դեռ չի կարելի:
Նրա հետ ասուլիսին ներկա ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հաստատված անոմալ տաք եղանակը կպահպանվի այսօր, վաղը արդեն հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային հոսանքներ կներթափանցեն հանրապետության տարածք, որից հետո փետրվարի 22-ից արդեն կրկին նույնքանով օդի ջերմաստիճանը կբարձրանա: Ցուրտ հոսանքները հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում:
Բայց, առհասարակ, ըստ նախնական կանխատեսումների, այդ բարձր ջերմային ֆոնը կպահպանվի ողջ փետրվարին:
Նմանատիպ նյութեր
24134 դիտում
13:39 12-03-2022
Հիդրոմետ ծառայությունն Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել
2248 դիտում
20:31 15-11-2014
Պուտինը ժամանակից շուտ չի լքի G-20-ը. Պեսկով
2449 դիտում
16:14 22-08-2015
Ջոն Քերրին ժամանակից շուտ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին
Այս բաժնից
547 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1243 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1096 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը