2403 դիտում
08:58 23-02-2016
Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, խորանում է աղքատությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, ինչը վկայում է երկրում աղքատության խորացման մասին։ Դա երևում է անգամ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշներից։
ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս տարվա հունվարին առևտրի ծավալները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 1.7 տոկոսով։ Այսինքն, մարդիկ ավելի քիչ ապրանքներ են գնում, քան մեկ տարի առաջ։ Ինքնին 1.7 տոկոսի անկումը սարսափելի չէր լինի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Անցած տարվա հունվարին, որի հետ համեմատության մեջ է դրվում այս ցուցանիշը, առևտրի ծավալները արդեն իսկ գահավիժել էին 7.5 տոկոսով։ Այլ կերպ ասած, այս տարվա հունվարին առևտրի ծավալը նվազել է արդեն իսկ նվազածի համեմատ։
Ուշագրավ է, որ անցած ողջ տարվա ընթացքում բնակչության գնողունակությանը նվազում էր պաշտոնական վիճակագրության կողմից տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում տպավորիչ աճերի ֆոնին։ Այս տարվա առաջին ամսին նույն պատկերն է. տնտեսության բոլոր ճյուղերում իբր աճ է գրանցվել, աճել է նաև միջին աշխատավարձը, բայց մարդիկ շարունակում են աղքատանալ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
09:26 21-06-2016
Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով. «Ժողովուրդ»
1048 դիտում
09:35 01-10-2014
ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 %-ով. աղքատությունը խորանում է. ՀԺ
1521 դիտում
08:35 22-02-2014
Ըստ ԱՎԾ֊ի տվյալների՝ Հայաստանում աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը նվազել են․ Ժողովուրդ
Այս բաժնից
2236 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1666 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1468 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»