1551 դիտում
09:26 21-06-2016
Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու տարվա կտրվածքով և տարվա առաջին հինգ ամիսների հաշվարկով Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով։ Այլ կերպ ասած՝ 2014-ին Հայաստանում ապրող մարդիկ հունվար-մայիս ամիսներին 38 միլիարդ դրամով ավելի շատ գումար են ծախսել, քան այս տարի։ Հասկանալի է, որ եթե բնակչությունն իր ֆինանսական հնարավորությունները պահպանում է, ապա նրա ծախսերը չեն կրճատվում։ Ավելին՝ գնողունակության ցուցանիշը մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի ամենաառաջնային ցուցիչն է։
Նախորդ տարիներին Հայաստանի բնակչության գնողունակությունը աստիճանաբար աճել է։ Դա տեղի է ունեցել արտերկրից եկող տրանսֆերտների աճի հետ զուգահեռ։ Վերջին մեկուկես տարում Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են մոտ երեք անգամ և շարունակում են պակասել։ Իսկ ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծն էլ ապացուցեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են փոքր և միջին ձեռներեցությունը ոչնչացնելու քաղաքականությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2403 դիտում
08:58 23-02-2016
Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, խորանում է աղքատությունը. «Հայկական ժամանակ»
1521 դիտում
14:15 21-08-2019
Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»