Սիրիան համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությանը
Սիրիայի իշխանությունները համաձայն են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների` Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությանը։
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ համաձայնեցնել հետագա գործողությունների պլանը, թե որ տարածքներում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները և ինչ խմբեր պետք է ներգրավվեն հաշտեցման գործընթացում։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/22/77767/]Հիշեցնենք[/url],որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագրի փաթեթ էին ստորագրել, ըստ որի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին: Ըստ Al Jazeera հեռուստաալիքի` համաձայնագրի մասին շուտով կհայտարարի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հակամարտող կողմերը հրադադարի մասին համաձայնագիրը կստորագրեն մինչև փետրվարի 26-ը: