7336 դիտում
14:35 27-02-2016
Բողոքի ակցիա Երևանում. ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 12.00-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Այվազովսկի և Նոր Արեշ 8-րդ փողոցի խաչմերուկում ավտովարորդների լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և բազմաթիվ ավտովարորդներ իրականացրեցին ակցիա՝ «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները և շորթումները» կարգախոսով։
Ակցիայի կազմակերպիչները հանդես եկան փաստերով, բերեցին վառ օրինակներ, երբ ԱՊՊԱ գործակալները օգտագործում են նաև միտումնավոր ստեղծված ծուղակային և վթարային խաչմերուկները՝ գումարներ շորթելու համար։ Վերջինիս ապացույցն է ակցիայի համար ոչ պատահականորեն ընտրված խաչմերուկը, որտեղ արձանագրվել են նմանատիպ վթարներ:
Ավտովարորդ Պողոս Օղլուկյանի կարծիքով՝ ԱՊՊԱ համակարգում սպասվող փոփոխություններն անհեթեթություն են: Նա ասաց, որ մեզ մոտ ընդունված է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ անել, որոնք իրենց կեղտոտ գործունեությունը թաքցնելու համար են. «Նախկինում, երբ վթարների ժամանակ գալիս էին ԱՊՊԱ-ի ներկայացուցիչն ու ճանապարհային ոստիկանը, լինում էին շատ մեծ խախտումներ, իսկ հիմա ընդհանրապես հնարավոր չէ՝ 2 վարորդ որոշեն, թե վնասի չափը որքան է: Պարտադիր կլինեն վեճեր, խցանումները չեն վերանալու: Առանց ճանապարհային ոստիկանի ընդհանրապես հնարավոր չէ այդ հարցը լուծել»:
Ըստ նրա՝ ԱՊՊԱ համակարգն էլ է «կեղտոտված». «Բոլորը մեկը մյուսի հետ համագործակցում են, աշխատում են թանկարժեք մեքենաների սեփականատերերին միշտ սխալ հանել, որովհետև էժան մեքենաների փոխհատուցումն ավելի ցածր է»:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ ճիշտ կլինի, որ ճանապարհային ոստիկանն արձանագրություն կազմի, խցանումն արագ վերանա, ու չսպասեն ԱՊՊԱ-ին, իսկ քաղաքացիներին հորդորեց՝ ՃՈ եզրակացությունը վերցնել. «Թե չէ ընկնելու եք կրակը»:
Տիգրան Հովհաննիսյանը՝ խնդրին լուծում տալու նապատակով հայտարարեց, որ որոշել են հինգշաբթի՝ մարտի 3-ին, կառավարության շենքի դիմաց այս հարցի լուծումը պահանջել վարչապետ Հովիկ Աբրահամյանից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8383 դիտում
12:23 01-10-2018
Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում Նորագավիթի մաքսատան մոտ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1531 դիտում
13:57 23-08-2023
Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով․ Սամվել Մարտիրոսյան
Այս բաժնից
16708 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ