211652_close_icon
views-count8317 դիտում article-date 12:23 01-10-2018

Ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում Նորագավիթի մաքսատան մոտ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նորագավիթի մաքսատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ավտովարորդները` պնդելով, որ հաշիվ-ապրանքագիրների (ինվոյս) հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում: Վարորդները նշում են, որ մաքսատանը կիլոմետրանոց հերթեր են առաջանում, և դրա պատճառներից մեկն այն է, որ Բագրատաշենում մաքսազերծում չեն կատարում, և քաղաքացին հերթերի պատճառով տասը օրվա ընթացում չի կարողանում մաքսազերծում իրականացնել, այնինչ պարտավոր են այդ ժամկետում իրականացնել և ստիպված մաքսային պահպանության են հանձնում՝ օրավարձով: Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացմամբ` Վրաստանից տրանսպորտային միջոց գնելուց հետո գնման ակտն են ցույց տալիս, բայց պարտադրում են անպայման հաշիվ-ապրանքագիր ունենալ, և քաղաքացիները 2000 դրամ վճարում ու ձեռք են բերում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Drivers/2806594]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր