2990 դիտում
21:43 27-02-2016
<<Ով ենք մենք և որտեղից ենք գալիս>>` բացահայտումներով լի ճանաչողական միջոցառում ՀՀԿ ԵԿ և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> ՀԿ համատեղ նախաձեռնությամբ
Փետրվարի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>>(ՈՊԲՈՒԿ ) հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց <<Ով ենք մենք և որտեղից ենք գալիս>> խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցում էին շուրջ 80 երիտասարդներ:
Միջոցառման հյուրը Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էր, ով երիտասարդներին ներկայացրեց եվրոպական ազգերի հայկական ծագման մասին, որն այսօրթաքցվում է հենց այդ ազգերի` բրիտանացիների, բավարիացիների և եվրոպական այլ ազգերի կողմից:
Ինչպես նշեց Տեր Կոմիտասը, այսօր համաշխարհային մակարդակով գլխավոր խնդիրը մարդու և ազգի բարոյական կերպարն անբարոյականացված տեսնելն է, և ամեն ինչ արվում է , որ մարդը հեռանա իր մարդ տեսակից, ուրանա իր արմատները. Սա լուրջ խնդիր է, որ գալիս է դրսից, և այդ ամենի գիտակցումը շատերի մեջ կարծես մարել է:
Միջոցառման ընթացքում տրվեց այն հարցի պատասխանը, թե ինչպես ձևավորել գիտակից հայի կերպարը: Պատասխանը մեկն է` յուրաքանչյուր հայ պետք է ունենա պատկանելիության զգացում:
Եվրոպական ազգերի հայկական ծագումը հմտորեն թաքցվում է, սակայն այսօր արդեն ամեն հարց ունի իր պատասխանը: Եվ այդ պատասխանները տվել են ոչ թե հայ գիտնականները, այլ գերմանացիները, ֆրանսիացիները և այլոք: Հենց այդ երկրների պատմիչների թողած ավանդություններից ելնելով էլ Կոմիտաս վարդապետը ներկայացրեց ամբողջը:
Հավելենք, որ միջոցառման հիմնական նպատակն էր ոչ միայն ներկայացնել եվրոպական ազգերի հայկական ծագման մասին, այլև ներկաներին ապացուցել, թե ինչի կրողն է հայ ժողովուրդը, ինչպես նաև տարածել <<Ով եմ ես>>-ի գաղափարը, քանի որ մարդը, հասկանալով, թե ինչի կրողն է ինքը, ոչ թե կմտածի հայրենիքը լքելու մասին, այլ հակառակը` մնալու և իրեն հարմարեցնելու այն, ինչ իրապես իրենն է:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
811 դիտում
10:51 31-10-2015
«Ճանաչենք մեզ» սեմինար-քննարկում՝ ՀՀԿ ԵԿ-ի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը