Մալավիում գազազած ամբոխը ինքնադատարան է կազմակերպել և ողջ-ողջ այրել է 7 հոգու, ովքեր կախարդանքով էին բաղվում, հայտնում է Le Figaro-ն:
Նրանք գտել են, որ կրակի մատնված քաղաքացիները մարդկային ոսկորներ էին տեղափոխում և հաճախ օգտագործում իրենց մութ գործերի համար:
Դեպքը տեղի է ունեցել Մալավիի հարավային Նսանիե շրջանում: Շրջանի ոստիկանության ներկայացուցիչներից մեկը պատմել է, որ այսպես կոչված կախարդների վրա մարդկանց խումբը բենզին է լցրել և այրել: