ԻՊ գրոհայինները Սիրիայում 2 թուրք զինվորականների են ողջակիզել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են 2 թուրք զինվորականների։ Այս մասին գրում է Turkish Minute պորտալը։
Նշվում է, որ զինվորականները պատանդ էին վերցվել ահաբեկիչների կողմից դեռ 3 շաբաթ առաջ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաք մոտակայքում։
Պորտալը հայտնում է նաև, որ ահաբեկիչները սոցցանցերում հրապարակել են ողջակիզման տեսագրությունը։
Նշենք, որ թուրքական իշխանությունները սահմանափակել են հասանելիությունը Twitter-ի, Facebook-ի և YouTube-ի նկատմամբ։