Ստամբուլում ոստիկանությունը ուժով ցրել է հեղինակավոր Zaman թերթի հարյուրավոր կողմնակիցների. տեսանյութ
Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլում բողոքի ցույցի ելած մի քանի հարյուր մարդկանց դեմ, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ նախօրեին առանց որևէ պարզաբանման ոստիկանությունը ստուգումներ է կատարել թերթի խմբագրությունում: Թերթի աշխատակիցների խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները սպառնում են կալանքի տակ առնել խմբագրության ողջ ունեցվածքը:
Խմբագրությունը կապված է «Խիզմեթ» շարժման հետ, որի առաջնորդը ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր ու Էրդողանի թիվ 1 հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլլենն է:
ԱՄՆ Պետդեպն արդեն իսկ արձագանքել է Թուրքիայի իշխանությունների կողմից խմբագրության նկատմամբ արտաքին ադմինիդտրացիա մտցնելու որոշմանը և քննադատել այն: