Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրաքի հյուսիսային Էրբիլ շրջանում ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ է վթարվել: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Նշվում է, որ կործանիչի անձնակազմի բոլոր անդամներին հաջողվել է փրկվել: Նրանք միայն թեթև վնասվածներ են ստացել:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ վթարի պատճառը եղել են տեխնիկական անսարքությունները: Ներկա պահին ճշտվում են տեղի ունեցածի մանրամասները: