211652_close_icon
views-count2322 դիտում article-date 12:15 10-03-2016

Չինաստանն արգելել է հյուսիսկորեական նավերին իր նավահանգիստներ մտնել

Չինաստանը արգելել է Հյուսիսային Կորեային պատկանող նավերին իր նավահանգիստներ մտնել, տեղեկացնում է BBC-ն: Հաղորդվում է, որ Չինաստանի ԱԳ նախարարն այդ որոշման մասին հայտնել է Պեկինում անցկացվող երկրի կոմկուսակցությունների տարեկան հավաքի ժամանակ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս է ընդունել բանաձև, որով խստացվել են Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն այն բանի համար, որ այդ երկիրը միջուկային փորձարկում էր իրականացրել և հրթիռներ արձակել:

Նմանատիպ նյութեր