211652_close_icon

Ռումինիայի իշխանությունները որոշել են արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ

views-count1407 դիտում article-date 13:24 16-04-2022
Ռումինիայի իշխանությունները որոշել են ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ: Տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Ռումինիայի ծովային վարչության մամուլի ծառայությանը։

Բացառություն կկատարվի, եթե նավը օգնության կարիք ունի և տեղակայվելու տարածք է փնտրում, անվտանգության նկատառումներից ելնելով նավահանգստում արտակարգ կանգ առնելու կամ կյանքեր փրկելու անհրաժեշտություն կա:

Դրանից բացի, սահմանափակումները չեն տարածվում այն նավերի վրա, որոնք ԵՄ են տեղափոխում գազ, նավթ և նավթամթերք, պղինձ, քիմիական և այլ ապրանքներ։

Նմանատիպ նյութեր