Դոնալդ Թրամփն իրեն հանրապետականներից ընտրված նախագահի թեկնածու է հայտարարել
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ իրեն հաջողվել է հավաքել բավականաչափ ձայներ, որպեսզի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվի նախագահական ընտրություններում, փոխանցում է Ria Novosti-ն:
«Մարդիկ, ովքեր իմ թիկունքին են կանգնած, օգնել են հաղթահարել այդ խոչընդոտը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիային Դակոտա նահանգում:
Վերջինս նաև հիշեցրել է այն մասին, որ դեմոկրատներից իր հիմնական մրցակիցը համարվող նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «չի կարողանում գործն ավարտին հասցնել»՝ նկատի ունենալով Քլինթոնի ու դեմոկրատ Բերնի Սանդերսի միջև պայքարը:
Associated Press-ի տվյալներով՝ Թրամփն արդեն հավաքել է 1238 ձայն, չնայած առաջադրվելու համար անհրաժեշտ է ընդամենը 1237 ձայնը: