211652_close_icon
views-count19406 դիտում article-date 15:52 12-03-2016

Նռնակի պայթյունից մահացած 19-ամյա զինծառայող Սարգսի ծնողներին ոչ ոք չի կարողանում հայտնել լուրը

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանի ծնողներին չեն կարողացել հայտնել որդու զոհվելու մասին լուրը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները: Նրանք նշեցին, որ հայրը հաշմանդամ է: Սարգիսը իրենից մեծ երեք եբայր ունի, որոնցից մեկն արտագնա աշխատանքի է: «Ոչ ոք չի կարողանում ուժ հավաքել, որ ծնողներին հայտնի լուրը, վաղն էլ հոգեհանգիստն է»- ավելացրեցին հարազատները: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Չարենցավան քաղաքից է: Նա զորակոչվել էր նախորդ տարվա գարնանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր