211652_close_icon
views-count959 դիտում article-date 16:03 16-03-2016

Անընդունելի է, երբ տրամադրվում է որոշում, բայց երկար ժամանակ տվյալ գույքը պետական գրանցում չի ստանում. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման գործընթացի աշխատանքային խմբի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա անշարժ գույքերի օրինականացման գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի և դրան կից ստեղծված աշխատանքային խմբի պատասխանատուների և աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Բավարար գնահատելով իրականացված աշխատանքները` քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումները: «Արդեն մի քանի տարի է` պետությունը մեր այն քաղաքացիներին, որոնք իրենց տները ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել սեփականաշնորհել, հնարավորություն է տվել անհատույց օրինականացնել: Սա տասնամյակներ շարունակ սպասված հնարավորություն էր, ու մենք, որպես քաղաքային իշխանություն, պետք է հնարավորին աջակցենք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն այդ խնդիրը: Ինձ համար անընդունելի է, երբ մեր կողմից տրամադրվում է որոշում, բայց երկար ժամանակ տվյալ գույքը պետական գրանցում չի ստանում: Այս հարցում եղեք հետևողական և մինչև վերջ հետևեք գործընթացին, անհրաժեշտության դեպքում նաև աջակցեք մեր համաքաղաքացիներին», - ընդգծել է քաղաքապետը, ապա հավելել, որ այս առնչությամբ անհրաժեշտ է հանրությանը պարբերաբար ներկայացնել նաև տների անհատույց օրինականացման գործընթացի քայլերի հաջորդականությունը: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ այս գործընթացը չի կարող հավերժ տևել, հետևաբար պետք է այն ամբողջությամբ կարգավորել ու ավարտին հասցնել, ինչի առնչությամբ անհրաժեշտ է Երևանի բնակիչների լիարժեք իրազեկվածությունը:

Նմանատիպ նյութեր