862 դիտում
17:46 04-05-2015
Շինթույլտվություն տրամադրելուց առաջ տեղում համոզվեք, որ տվյալ տարածքները ծառապատ չեն. Տարոն Մարգարյան
Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման և խորքային հորերի շինարարական աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նախքան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի ներկայացնելը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը, տվյալ տարածքներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառելու ծառապատ տարածքներում շինթույլտվության տրամադրումը:
«Ամեն տարի ծառատունկերի շրջանակում մենք տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկում՝ մեր նախանշած ավելի կանաչ Երևանն ունենալու նպատակով: Բայց եթե մի կողմից պետք է ծառեր տնկենք, իսկ մյուս կողմից թույլ տանք ծառեր հատվեն, ապա մենք երբեք էլ չենք հասնի մեր նպատակին: Դրա համար խստորեն հետևեք, որ բացառվեն նման դեպքերը: Մինչ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն աճուրդի դնելը կամ շինթույլտվություն տրամադրելը, անձամբ եղեք տվյալ տարածքներում և համոզվեք, որ դրանք ծառապատ չեն ու ծառ հատելու խնդիր չկա», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
16:35 02-09-2014
Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը Տարոն Մարգարյան
5206 դիտում
17:39 17-10-2016
Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»