211652_close_icon
views-count2382 դիտում article-date 16:51 22-03-2016

Բրյուսելում ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարաններում այսօր տեղի ունեցած ահաբեկչական [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]պայթյուններն [/url]իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: Հայտարարությունն արել է ԻՊ-ի հետ կապ ունեցող Amek գործակալությունը: Հարձակումների կազմակերպման մանրամասները ԻՊ-ը չի հրապարակում: Խմբավորումը սպառնում է շարունակել ահաբեկչությունները նաև եվրոպական այլ երկրներում: Հիշեցնենք, որ 2-ական պայթյուններ են որոտացել այսօր առավոտյան Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում և «Մալբեկ» և «Շումանի հրապարակ» մետրոպոլիտեն կայարաններում: Օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտները: Վերջին տվյալներով՝ զոհվել է 34, վիրավորվել 120-ից ավելի մարդ:

Նմանատիպ նյութեր