211652_close_icon
views-count848 դիտում article-date 15:09 23-03-2016

Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան: Այս մասին նշված է Բրյուսելում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/EmbArmeniaBrussels/posts/1695821520703664?fref=nf]էջում[/url]: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Բրուսելում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]ահաբեկչությունների [/url]զոհերի թվում կարող են ՀՀ քաղաքացիներ լինել: Բրյուսելում գտնվող ՀՀ դիվանագետները, ինչպես նաև քաղաքում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյուններից: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների համար բացվել է թեժ գիծ: Իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությանը կարելի է հետևել Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առաքելության [url=https://web.facebook.com/EmbArmeniaBrussels]Ֆեյսբուքի [/url]և [url=https://twitter.com/armembbelgium]Twitter[/url]-ի էջերին:

Նմանատիպ նյութեր