2450 դիտում
09:35 24-03-2016
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համամասնական ցուցակում ընդգրկելը պարտադիր չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք Է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Եթե ոչ, ապա կուսակցությունը կարող Է չգրանցվել ԿԸՀ-ի կողմից։ «Ժողովուրդ»–ն արդեն ահազանգել Էր այս խնդրի մասին՝արձանագրելով, որ պարտադիր այս նորմը, եթե ընդունվի, ընդդիմադիր կուսակցությունների համար կարող է պատուհաս դառնալ, քանի որ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մշտապես քաղաքական առումով չեզոքություն են պահպանում և դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որևէ կուսակցությունում ընդգրկվել։
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՀՀ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ազգային փոքրամասնություններին ընտրացուցակներում ընդգրկելու պարտադիր նորմը հանել։ Կթողնվի հայեցողական, քաղաքական որ ուժը ցանկանա ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցչի ընդգրկել իր ցուցակում, կարող է անել։ «Համենայնդեպս դա չի կարող կուսակցությունների գրանցման համար խոչընդոտ հանդիսանալ»,– տեղեկացրեց Հովհաննես Սահակյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
09:56 09-03-2016
ԲՀԿ-ում ներքին պայքար կա 2017-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. «Հայկական ժամանակ»
2512 դիտում
09:26 10-11-2016
ՀՀԿ–ն 2017թ. Աժ համամասնական ցուցակում ընդգրկելու է ամենատարբեր խավի մարդկանց. «Հայկական ժամանակ»
3121 դիտում
09:59 28-12-2016
ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց են ներդնում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1294 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»