1650 դիտում
14:41 25-03-2016
Կենդանի ճուտիկներին ներկելը մեղք է, քիմիա է, կսատկեն. քահանա
Խանութներում վաճառքի հանած կենդանին ճուտիկներին գույնզգույն` երկնագույն, վարդագույն և այլ երանգներով ներկելը անընդունելի է: Այսօր լրագրողնրի հետ զրույցում հայտարարեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ ՏերՊետրոս ավագ քահանա Մալյանը` ավելացնելով. «Անկեղծ ասած, սոցցանցերում տեսա, ջղայնացա, որովհետև չի կարելի ամեն ինչ բիզնեսի վերածել, կենդանիներ են, ի վերջո, նրանց մեծ մասը սատկելու են: Չի կարելի գումար աշխատելու համար նման քայլերի գնալ, ոչ միայն անձնապես դեմ եմ, այլև մեր եկեղեցին է դեմ: Ճուտիկները դեղին ավելի սիրուն են, քան կապույտ, կարմիր, կանաչ»:
Նշենք, որ վաճառողներն իրենք նշում են, որ ճուտիկները ներկված չեն, իրենց բնական երանգավորումն է:
Տեր հայրն, ի պատասխան ասաց՝ «Հարցի պատասխանը տվեցիք, ծիծաղելի պատասխան» ու ավելացրեց, որ արդեն 62 տարեկան մարդ է, երբևէ չի հանդիպել կապույտ գույնի ճուտիկի:
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
12:46 20-01-2022
Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը. Մայր Աթոռ
1191 դիտում
09:16 26-06-2014
Հայաստանին քիմիա պետք չէ, շուտով նաև չի զգացվի ֆիզիկայի, կենսաբանության, ընդհանրապես, գիտության կարիքը․ ՉԻ
Այս բաժնից
520 դիտում
17:19 23-10-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը