Ահաբեկչություն Իրաքում. ֆուտբոլային դաշտում պայթյուն է տեղի ունեցել. կա 30 զոհ, 72 վիրավոր. տեսանյութ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավում խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է РИА-Новости-ն:
Պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ, ավելի քան 72-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հայտնի է, որ մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է ֆուտբոլային դաշտում: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
Պայթյունը տեղի է ունեցել խաղի վերջում:
Մանրամասները` [url=http://www.gazeta.ru/social/video/2016/03/25/pervye_kadry_s_mesta_terakta_ig_v_bagdade.shtml]տեսանյութում[/url]