Հարավային Կորեայում թռչնագրիպի մեծ վտանգի պատճառով մոտ 11 հազար բադ են ոչնչացրել
Հարավային Կորեայի իշխանությունների հրահանգով 10 հազար 900 բադ է ոչնչացվել թռչնագրիպի տարածման վտանգի պատճառով: Այդ մասին հաղորդել է Renhap գործակալությունը:
Երկրի գյուղատնտեսության նախարարությունում հաստատել են տեղեկությունը, որ անցկացված հետազոտության արդյունքում երևում է, որ երկրում առկա է թռչնագրիպի հարուցիչի տարածման մեծ վտանգ: