211652_close_icon
views-count1596 դիտում article-date 14:22 31-03-2016

ԼՂՀ ՊՆ-ում հանձնաժողովի նիստ է անցկացվել

Մարտի 31-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր, որոշվել են պատասխանատուները: Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր