211652_close_icon
views-count14845 դիտում article-date 18:00 03-04-2016

Քաղաքացիական պատերազմի ուրվականները

1865թ. դեկտեմբերի 24-ին Քաղաքացիական պատերազմից 6 ամիս հետո Թեննեսի նահանգի Պյուլասկի քաղաքում դատավոր Թոմաս Լ. Ջոնսը և Հարավի պարտված բանակի 6 վետերաններ՝ Կաքքորդը, Լեստերը, Քեննեդին, Քրոուն, Ջոունսը և Ռիդը հիմնում են գաղտնի կազմակերպություն: Ռիդն առաջարկում է կազմակերպությունն անվանել «Կուկլոսի ասպետները» (κύκλος-հունարեն՝ շրջան), իսկ շոտլանդացի Քեննեդին առաջարկում է անվանն ավելացնել «Կլան», որը նշանակում է ցեղ, հարազատ մարդկանց միություն: Այդպես հիմնվում է «Կուկլոս կլան» գաղտնի կազմակերպությունը: Սկզբում նրանք պարզապես վախեցնում էին մարդկանց. Սպիտակ սավանով փաթաթված սլանում էին փողոցներով: Այդպիսով սարսափեցնում էին քաղաքացիներին, ինչը նրանց զվարճացնում էր: Քաղաքի բնակիչները սնահավատ էին, և կարծում էին, թե սպիտակ սավանով ձիավորները Հարավի բանակի զինվորների ուրվականներն են: Համընդհանուր սարսափն անցնում է 1866թ., երբ գնդակահարվում են սպիտակ սավանով ձիավորներից մի քանիսը: [img]/ups/images/0011993001459589390768894.jpg[/img] 1867թ. ապրիլին ընդհատակյա համագումար է անցկացվում, որի ժամանակ Կուկլուս կլանը վերանվանվում է Կու կլուքս կլան (ԿԿԿ): Առաջնորդ է ընտրվում Հարավի բանակի նախկին գեներալ Նաթան Բեդֆորդ Ֆորեստը: [img]/ups/images/0104004001459589418126794.jpg[/img] [i]Նաթան Բեդֆորդ Ֆորեստ[/i] Ֆորեստին շնորհվում է «Մեծ վարպետ» տիտղոսը: Ընդունվում է կանոնադրություն, սահմանվում են նպատակները, և հաստատվում է երդման տեքստը: ԿԿԿ-ն նպատակ է դնում պաշտպանել ամերիկյան ավանդույթները, քրիստոնեական-բողոքական արժեքները և հարավցիների իրավունքները, այդ թվում՝ նեգրերի: [img]/ups/images/0110181001459589464230552.gif[/img] Կազմակերպությունը բարդ կառուցվածք ուներ: Այն ձևավորում է այսպես կոչված՝ «Հարավի անտեսանելի կայսրություն», որի ղեկավարը կոչվում է «Մեծ իմաստուն»: Նրան կից գործում էին 10 «Հանճարների» խորհուրդը: Ամեն նահանգ «Թագավորություն» էր: Այն ղեկավարում էր «Մեծ վիշապը», որը յուրօրինակ շտաբ էր: Շտաբի անդամ էին 8 «Հիդրաները»: Յուրաքանչյուր «Թագավորությունում» կային «Կալվածքներ» որոնք ղեկավարում էին «Մեծ բռնակալները» իրենց օգնականների՝ «Ֆուրիաների» հետ: «Կալվածքները» կազմված էին «Գավառներից», որոնք ղեկավարում էին «Մեծ գիգանտները»: Կային նաև այլ կոչումներ՝ «Ցիկլոպներ», «Մեծ քրմեր», «Մեծ դրամահատներ», «Մեծ պահապաններ» և այլն: Շարքային անդամները կոչվում էին «Արնախումներ»: Կար նաև «Մեծ դրոշակակիրը», որը պահպանում էր «Մեծ դրոշը» և մյուս զինանշանները: ԿԿԿ-ն օգտագործում էր նաև այրվող խաչը որպես խորհրդանիշ: Այրվող խաչը խորհրդանշում է լույսը, որը երկիր բերեց Հիսուս Քրիստոսը: Այն վառում էին գիշերը, ի սարսափ մեղավորների, սատանայապաշտների, ոչ քրիստոնեաների: [img]/ups/images/0671287001459589500407314.jpg[/img] Հիմնադրման առաջին օրերին Կու կլուքս կլանի հիմնական թշնամին «Պայուսակավորներն» էին (carpetbagger): Դրանք հյուսիսցի գործարարներ էին, որոնք հետպատերազմյան քաոսի տարիներին գալիս էին հարավ և փորձում զավթել կամ չնչին գնով ձեռք բերել հարավցիների, մեծ մասամբ՝ հարավցի վետերանների ունեցվածքը, հողերը, սեփականությունը: [img]/ups/images/0150047001459589513909168.jpg[/img] [i]ԿԿԿ-ն կախաղան է բարձրացրել Carpetbagger-ներին (1868թ. նկար), էշը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խորհրդնիշն է[/i] Որոշ պատմաբաններ ԿԿԿ-ի գործունեությունը բնութագում են որպես հետպատերազմական պարտիզանական ապստամբություն կամ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ռազմականացված ռևանշի փորձ: Սակայն ըստ էության ԿԿԿ-ն պաշտպանում էր հարավցի վետերանների շահերը, երբեմն նաև՝ սպանում: Երկրորդային թիրախը սևամորթներն էին: Պատերազմի ժամանակ Աբրահամ Լինկոլնը հռչակագրով արգելել էր ստրկությունը: Այսինքն՝ օրենքով պատժվում էին ոչ միայն ստրկատերերը, այլև ստրուկները: Պատերազմից հետո նեգրերն օրինաչափորեն անհնազանդություն էին հայտարարում իրենց տերերին, երբեմն իրենց նախկին տերերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էին դրսևորում: Ասում էին, թե ԿԿԿ-ն փորձում է պաշտպանել ամերիկացիներին նեգրերի հնարավոր հարձակումներից: Իրականում ԿԿԿ-ն ներգր ստրուկների անհնազանդությունը գնահատում էր որպես մեղք և հալածում ու սպանում նրանց: 1920-ականներին ԿԿԿ-ի թիրախների շարքում ավելանում են նաև կոմունիստները, ներգաղթյալները՝ հատկապես չինացիները: [img]/ups/images/009722600145958953868293.jpg[/img] [i]Լինչի դատաստան սևամորթների նկատմամբ[/i] Հյուսիսային և Հարավային Կարոլինաներում միայն 1867թ. հունիսին արձանագրվել են 197 սպանություն և 548 հարձակման դեպք: Ներկայացուցիչների պալատի անդամ Հ. Ուիլսոնի պնդմամբ, ԿԿԿ-ն 1865-1871թթ. քաղաքական դրդապատճառներով սպանել և հալածել է 130.000 մարդու: Տարածված էր «Լինչի դատաստան» կոչվող հաշվեհարդարը: ԿԿԿ-ն իր զոհերին հրապարակայնորեն կախաղան էր բարձրացնում առանց քննության ու դատի: 1868-1920թթ. Լինչի դատաստանի են ենթարկվել մոտ 3.500 սևամորթ և 1.300 սպիտամորթ ամերիկացի: 1868 նոյեմբերին՝ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ԿԿԿ-ն ավելի քան 200 մարդ է սպանում Լուիզիանայում, 200՝ Տեքսասում, 150՝ Ֆլորիդայում: ԿԿԿ-ն փորձում էր բռնությամբ, սպանություններով, հարձակումներով ազդել ընտրությունների ընթացքի վրա հօգուտ դեմոկրատների: Արդյունքում Ուլիսես Գրանտը ընտրվում է նախագահ, սակայն հարավային մի քանի նահանգներում պարտություն է կրում (Գրանտը պատերազմի վերջին տարում ստացել էր գեներալ-լեյտենենտի կոչում և եղել էր Հյուսիսի բանակի հրամանատարը): [img]/ups/images/078729200145958956544560.jpg[/img] [i]ԱՄՆ նախագահ Ուլիսես Գրանտ[/i] 1868 թ. կազմակերպությունը գործում էր Թեննեսիում, Ալաբամայում, Հյուսիսային Կարոլինայում և Լուիզանայում: Ուներ մոտ 600.000 անդամ, որոնց մեծ մասը նախկին հարավի բանակի զինվորներ ու սպաներ էին: 1871թ. ապրիլ 20-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը, ի գիտություն ընդունելով Նախագահ Ուլիսես Գրանտի առաջարկը, օրենքով կասեցնում է Կու կլուքս կլանի գործունեությունը: ԿԿԿ-անները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից: Նախագահը արտակարգ դրություն է հայտարարում Հարավային Կարոլինայում: ԿԿԿ-ի հարյուրավոր անդամներ ձերբակալվում և ռազմական տրիբունալի որոշումներով բանտարկվում են: Գեներալ Նաթան Ֆորեստը ԿԿԿ-ն պաշտոնապես լուծարում է 1871թ. վերջում: [img]/ups/images/01098940014595896026606.jpg[/img] [i]Կու կլուքս կլանի երթը Փենսիլվանիա պողոտայով, Վաշինգտոն 1928թ.[/i] Երկրորդ վերածնունդը տեղի է ունենում 1915թ.: Հոկտեմբերի 28-ին փաստաբան Ուլիյամ Սիմոնսի գրասենյակում 36 մարդկանց ներկայությամբ (որոնցից երկուսը «Արնախումներ» էին) հիմնադրվում է նոր Կու կլուքս կլան: Դեկտեմբեր 4-ից սկսում է բացահայտ գործել, օգտագործելով նախկինի ատրիբուտները, դրոշը և զինանշանները: Նորաստեղծ կազմակերպությանն անդամագրվում են մի քանի հարյուր հազար մարդ: նախագահ է ընտրվում է Ուլիյամ Ջոզեֆ Սիմոնսը, որը փայլուն հռետոր էր, 1998թ. իսպանա-ամերիկյան պատերազմի մասնակից: ԿԿԿ-ն վերակազմակերպվում է, 45 նահանգներում բացում է 1500 մասնաճյուղեր, 600 տեղական կազմակերպություններ: ԱՄՆ տարածքը բաժանվում է 9 «Կալվածքների»: [img]/ups/images/0857306001459590006559296.jpg[/img] [i]Ուիլյամ Ջոզեֆ Սիմոնս, ԿԿԿ ղեկավար 1915-ից[/i] 1970-ական թվականներին ԿԿԿ-ն երրորդ վերածնունդն է ապրում: 1975-1979թթ. կազմակերպությունը 10.000 անդամ ուներ: Այս ժամանակահատվածում, կազմակերպությունը գերազանցապես հալածում է կոմունիստներին և այլասերվածություն տարածողներին: ԿԿԿ-ի դեմ պայքարում ՀԴԲ-ն գործակալներ է ներդնում ԿԿԿ-ի շարքերում, գաղտնազերծում և ձերբակալում ղեկավարներին: 1993թ-ից հետո ԿԿԿ-ն և նրա «Անտեսանելի կայսրությունը» լուծարվում է: Ներկայում հարավային նահանգներում կան Կու կլուքս կլանի գաղափարների, ավանդույթների հետևորդներ, սակայն նրանք կազմակերպված գործունեություն չեն ծավալում և ագրեսիվ չեն տրամադրված: [img]/ups/images/0551697001459590052852087.jpg[/img] Առաջին Կլանի անդամները բացառապես դեմոկրատներ էին: Երկրորդ Կլանն ընդլայնվեց և ներգրավեց ոչ միայն հանրապետականների այլև անկուսակցականների: Այս ընդլայնումից հետո ԿԿԿ-ն կուսակցական սահմանափակումներ չէր դնում: Երրորդ Կլանը կուսակցականությամբ գրեթե չէր հետաքրքրվում: [img]/ups/images/0913997001459590068828608.jpg[/img] Ամերիկյան մշակությում ԿԿԿ-ի մասին գրվել են հարյուրավոր գրքեր, նկարահանվել 50-ից ավելի ֆիլմեր: Ամենակոլորիտայինը 2000թ. նկարահանված «Օ՜, որտեղ ես եղբայր» ֆիլմն է: [img]/ups/images/0042314001459590111469631.png[/img] [i]Կադր «Օ, որտե՞ղ ես եղբայր» (O Brother, where art thou?) ֆիլմից[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր