18014 դիտում
13:07 05-04-2016
Գնում եմ Արցախ, որ ընկերներս ինձ բացակա չդնեն. Մանվել Եղիազարյան
«Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը այսօր մեկնում է Արցախ, «որպեսզի ընկրերներս ինձ բացակա չդնեն»:
Այսօր Արցախ մեկնելուց առաջ նա հանդիպելով լրագրողների հետ` հայտարարեց, որ պետք է հայտարարել տոտալ մոբիլիզացիա:
«Մենք պարտավոր ենք իրենց հետ խոսել այն լեզվով, ինչ լեզվով, որ իրենք են խոսում մեզ հետ, այն է՝ պատերազմ»,-ասաց Մանվել Եղիազարյանն ու ավելացրեց.« Ինչպես հայր Ալիևն էր խնդրում, որ զինադադար կնքենք, այդպես էլ որդի Ալիևն է խնդրելու զինադադար կնքել: Ադրբեջանը երբեք մեզ համար վտանգ լինել չի կարող, պարզապես մենք հիմա պարտավոր ենք բռունցք լինել»:
Ըստ ազատամարտիկի` Ադրբեջանի ավանտյուրան կատարվում է Թուրքիայի դրդմամբ ու Ադրբեջանի կատարմամբ, որ ջրի իր ծախսած գումարները»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
409 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
868 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
667 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ