211652_close_icon
views-count1917 դիտում article-date 15:28 14-04-2016

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության տուժած մի շարք բնակավայրերում վերականգնողական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը ողջունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատրաստակամությունը Արցախին մշտապես աջակցելու եւ սատարելու գործում՝ այն համարելով կարեւոր մեր հանրապետության համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր