211652_close_icon
views-count3657 դիտում article-date 16:05 27-10-2018

Արցախի պետնախարարն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին: Պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գնահատելի է բուհի առաջընթացը, և ցանկալի է, որ ապագա համագործակցության տիրույթում հաշվի առնվեն նշված ուղղությունները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ռեկտոր Ո. Մարուխյանը նշել է, որ համագործակցության օրակարգում անպայման տեղ կգտնեն պետնախարարի առաջարկությունները: Նա պատրաստակամություն է հայտնել նաև բուհի առաջատար կենտրոններում պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպել էներգետիկայի, բնապահպանության և կիբեռանվտագության ոլորտների արցախցի մասնագետների համար: Ողջունելով արված առաջարկները՝ Գ. Մարտիրոսյանը դրանք պահանջված է համարել Արցախի տնտեսության համար և հավաստիացրել, որ կարվի հնարավորը փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր