211652_close_icon
views-count1491 դիտում article-date 20:01 14-04-2016

Գերմանիայում ՀՀ դեսպանը մասնակցեց Թյուրինգիա երկրամասի ՔԴՄ կուսակցության համաժողովին. դեսպանը հանդես եկավ Հայաստանի վերաբերյալ ելույթով

Ապրիլի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Զալե-Հոլցլանդ քաղաքում կայացած Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության երկրամասային մասնաճյուղի տարեկան համաժողովին: Ամենամյա միջոցառման այս տարվա հյուրը Հայաստանն էր: Դեսպան Սմբատյանը հանդես եկավ Հայաստանի վերաբերյալ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ նաև ԼՂ հիմնահարցին և ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններին: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցեցին ԳԴՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դաշնային նախարար Պետեր Ալտմայերը, ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիա երկրամասի խորհրդարանի անդամներ, քաղաքական-հասարակական գործիչներ, լրագրողներ:

Նմանատիպ նյութեր