211652_close_icon
views-count4857 դիտում article-date 16:31 15-04-2016

Քննարկման խնդիր է` ՀՀ փոխարտգործնախարարը` ԵՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը քննարկման խնդիր որակեց Եվրասիական տնտեսական միությունը լքելու հնարավորությունը, երբ այս մասին կառավարությունում նրան հարց ուղղվեց, չնայած նա դա լրացրեց հնախադասությամբ, որ չի կարելի խռովել ու ինչ-որ տեղից դուրս գալ: «Քննարկելու խնդիր է` ինչ է դա տալիս մեզ, ինչ ենք շահում դրանից, ինչ` կորցնում: Ցանկացած հարց ոտքի վրա չի կարող լուծվել միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս: Դա նրա նպատակն է, իսկ մեր նպատակն ուրիշ է»,-կարծում է Շավարշ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր