211652_close_icon
views-count7557 դիտում article-date 21:37 20-04-2016

Հետաքրքիր փաստեր սև գույնի մասին

Սև գույնը նեոլիթի ժայռանկարչության մեջ գործածված առաջին գույներից մեկն է։ 14-րդ դարի Եվրոպայի ազնվականությունը, հոգևորականները, դատավորները և կառավարական գործիչները հագնում էին սև հագուստ։ Սև էին նաև 19-րդ դարի Անգլիայի պոետների հագուստները։ 20-րդ դարում սև հագուստը դարձել է շատ մոդայիկ։ Հռոմեական կայսրությունում սևը սգի գույնն էր, դարեր շարունակ այն ասոցացվել է մահվան, չարիքի, վհուկների և կախարդության հետ։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ սևը ավարտի, սգի, գաղտնիքների, կախարդության, ուժի, բռնության և նրբագեղության հետ ամենաշատ ասոցացվող գույնն է։

Նմանատիպ նյութեր