211652_close_icon
views-count4861 դիտում article-date 19:25 27-04-2016

Երազում երկնքում էի, հրեշտակների մոտ. Ռուֆուս Բակ

Ամեն ինչ սկսեց ԱՄՆ մարշալի սևամորթ օգնական Ջոն Գարետը: Նա Օկլահոմա նահանգի Օկմուլգի քաղաքում, տեսնելով զինված հինգ հնդկացի և խառնածին երիտասարդների, անզգուշաբար հարցրեց. [b]- Հե՜յ, դո՞ւք այստեղ ինչ եք անում...[/b] Երիտասարդները մարշալի օգնականի հարցն ընկալում են որպես վիրավորանք, կրակում և տեղում սպանում Ջոն Գարետին: Այնուհետև հեծնում են իրենց ձիերն ու սլանում քաղաքից դուրս: Դա 1895-ի հուլիսի 28-ին էր: Գարետի սպանությունից հետո հասկանում են, որ բռնվելու դեպքում խիստ պատժվելու են, երկար տարիներ անցկացնելու են բանտելում: Այդ պատճառով փորձում են կյանքից քաղել առավելագույնը ու կատարում մի քանի հրեշավոր հացագործություններ: Նրանք հինգն էին: Երիտասարդ հնդկացիների և խառնածինների ավազակախումբը աչքի է ընկնում ծայրահեղ վայրագությամբ: Ավազակախումբը գործում է ընդամենը 13 օր, բայց մեծ աղմուկ է բարձրացնում Օկլահոմայի և Չերոկի տարածքներում: Ավազակախմբի ղեկավարը Յուչի ցեղի հնդկացի Ռուֆուս Բակն էր: Մյուս անդամներն էին Կրիկ ցեղի հնդկացիներ Սեմ Սեմփսոնը և Լուիս Դևիսը, ինչպես նաև՝ խառնածիններ Մայմա Ջուլայը և Բախտավոր Դևիսը, որոնց երակներում հոսում էր սևամորթի և Կրիկ հնդկացու արյուններ: Ռուֆուս Բակն ու նրա ընկերները մինչև ատամները զինվել էին, որ կազմեն հնդկացիական ջոկատ և եկել էին քաղաք, որպեսզի դառնան զինվոր՝ հնդկացիական հասկացությամբ, սակայն ամեն ինչ թարս գնաց: Գարետի սպանությունից հետո Ռուֆուս Բակի ավազակախումբը հարձակվում է մի ռանչոյի վրա Մուսկոգի մերձակայքում և բռնաբարելում ռանչոյի տիրուհուն: Երկրորդ զոհը Ուլիսոն ազգանունով մի այրի էր, որին հանդիպում են քաղաք տանող ճանապարհին: Հինգ երիտասարդները բռնաբարում են տիկին Ուիլսոնին: Այնուհետև հրահանգում են հանել կոշիկները և կրակում են ոտքերի տակ՝ ստիպելով նրան վազել: Հետո Բերիհիլ գետի մոտ ավազակները կողոպտում են ոմն Ստենլիին, խլելով նրանից ձին և 50 դոլար: Հաջորդիվ հարձակվում են Հաս Չեմբերսի ռանչոյի վրա, որից խլում են ձին: Երբ տերը փորձում է հակադարձել, ավազակները կրակ են բացում նրա տան վրա: [img]/ups/images/0224403001461686177635102.jpg[/img] [i]Ձախից աջ՝ Մայմա Ջուլայ, Սեմ Սեմփսոն, Ռուֆուս Բակ, Բախտավոր Դևիս, Լուիս Դևիս[/i] Հաջորդ օրը հարձակվում են Հենրի Հասանին պատկանող ռանչոյի վրա: Հենրին չի հասցնում դիմադրություն ցույց տալ: Ավազակներից մեկը պահում է նրան հրացանափողի տակ, իսկ մյուսները բռնաբարում են են նրա կնոջը՝ Ռոզետային: Կինը փորձում է դիմադրել, սակայն Բախտավոր Դևիսը սպառնում է նետել նրան գետը: Դրանից հետո կինը հանձնվում է: Սակայն սրիկաները դրանով չեն բավարարվում: Նրանք զվարճանալու համար ստիպում են Հենրիին բռունցքներով մենամարտել իր աշխատողներից մեկի հետ, հետո կրակում են ոտքերի տակ՝ ստիպելով պարել: Հաջորդ օրը ավազակները ծանր վիրավորում են մի տղամարդու՝ Կալահան ազգանունով: Օգոստոսի 9-ին Ռուֆուս Բակն իր հանցակիցների հետ թալանում են երկու խանութ Մաքդերմոտ քաղաքի մերձակայքում: Դաշնային մարշալների և Կրիկ հնդկացի ոստիկանների մեծաթիվ ջոկատը, ԱՄՆ մարշալ Սթիվ Բուրկի գլխավորությամբ, հետապնդում է ավազակներին և հասնում նրանց օգոստոսի 10-ին: Ավազակները թաքնվում են Օկմուլգ քաղաքից քիչ հեռու մի քարայրում: Իրավապահները շրջափակում են քարայրը և կրակ բացում: Երկար փոխհրաձգությունից հետո, որի ժամանակ, ի դեպ, ոչ ոք չի տուժում, հինգ ավազակները որոշում են հանձնվել: Մարշալ Ռեզերֆորդը նրանց տանում է Մաքդերմոտ, որտեղ ամբոխը պահանջում է նրանց լինչել: Եվ Ռեզերֆորդը ստիպված քաղաքից դուրս է հանում ձերբակալվածներին և տանում Մուսկոգ քաղաք: Մուսկոգում մեկ շղթայով շղթայված ավազակներին նստեցնում են գնացք և տեղափոխում Արկանզաս նահանգի Ֆորտ-Սմիթ քաղաք: Դատավարությունը սկսվում է 1895թ. սեպտեմբերի 20-ին, դատավոր է նշանակվում Իսահակ Փարքերը: Հինգ օր անց ավազակաները դատապարտվում են մահապատժի՝ կախաղանի: Երբ Փարքերը նրանց տալիս է վերջին խոսքի իրավունք, Բախտավոր Դևիսը ցատկում է տեղից և բացականչում. [b]- Պահանջում եմ իմ գործն ուղարկել Գերագույն դատարան՝ վերաքննության:[/b] Դա հուսահատ և բացարձակ անիմաստ մի ճիգ էր: Վայրի Արևմուտքում տղամարդուն սպանողին կարող էին արդարացնել, սակայն կնոջը բռնաբարողին սպասում էր միայն կախաղանը: Դատավոր Փարքերը չի բավարարում ավազակների պահանջը և մահապատժի իրականացման օր է նշանակում հոկտեմբերի 31-ը: Որոշ ժամանակ անց Ռուֆուս Բակը սկսում է պնդել, որ կարող է ներկայացնել ալիբիներ իրեն ներկայցված բոլոր մեղադրանքների վերաբերյալ առանձին-առանձին: Չնայած որ, նրա մեղքի ապացույցները, տուժողների և ականատեսների վկայություններն շատ-շատ էին, դատավոր Փարքերը հետաձգում է մահապատիժը և փաստաբանին ժամանակ է տալիս՝ բողոքարկելու դատավճիռը Գերագույն դատարան, որտեղ, սակայն, մերժում են քննել գործը, քանի որ ամեն ինչ չափազանց ակնհայտ էր: [img]/ups/images/0520675001461686194219143.jpg[/img] Մահապատիժն ի կատար է ածվում 1896թ. հուլիսի 1-ին: Հավաքվում է հարազատների և հետաքրքրասերների հոծ բազմություն: Հնդկացի ավազակները կառափնարանի վրա իրենց հանգիստ են պահում: Միայն Բախտավոր Դևիսն է նյարդայնանում. Նրա աչքերը այս ու այն կողմ են վազում, դեմքը ջղաձգվում է: Նա քահանային խնդրում է թողության տալ, ինչն անմիջապես կատարվում է: Ամբոխի մեջ տեսնելով քրոջը, Դևիսը բացականչում է. [b]- Ցտեսությո՜ւն, Մարթա՜:[/b] [img]/ups/images/0297071001461686205310850.jpg[/img] [i]Ֆորտ-Սմիթ քաղաքի կառափնարանը[/i] Ռուֆուս Բակի հայրը կախաղանի հրապարակ է մտնում հարբած վիճակում: Նա հայհոյելով փորձում է մոտենալ որդուն, սակայն օրենքի պահապանները նրան թույլ չեն տալիս, բռնի նստեցնում են մի աթոռակի և պահակ կարգում: Մի քանի վայրկյան անց ավազակների պարանոցներին օղակներ են անցկացնում, նրանց ոտքերի տակ բացվում է, և հինգ ավազակները ցած են կախվում: Լուիս Դևիսը, Սեմը և Մայմա Ջուլայը ակնթարթորեն մահանում են, նրանց պարանոցները անմիջապես կոտրվում են: Իսկ Բախտավոր Դևիսն ու Ռուֆուս Բակը որոշ ժամանակ կախված են մնում, թփրտում, շնչահեղձ ու տանջամահ լինում: [img]/ups/images/0041333001461686219833308.jpg[/img] [i]Մահապատժից հետո Ռուֆուս Բակի բանտախցում հայտնաբերվում է նրա մոր լուսանկարը, որի հետևում Բակը գրել էր պոեմ, որտեղ նա հրաժեշտ էր տվել մորը, կնոջը և քրոջը:[/i] [img]/ups/images/0511768001461686230485477.jpg[/img] [i]Ռուֆուս Բակի ավազակախմբի մասին գրված մի քանի գրքերի շապիկները[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր