211652_close_icon
views-count4877 դիտում article-date 23:00 29-04-2016

Հետաքրքիր փաստեր ծովագնաց Ջեյմս Կուկի մասին

1758 թվականին Կուկն ուղևորվել է Կանադա՝ ռազմական նկատառումներով Քվեբեկում աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու: Քվեբեկում տեղակայված ֆրանսիական զորքերի գնդակոծության տակ, Կուկն հաջողությամբ կատարել է առաջադրանքը՝ նպաստելով և մասնակցելով անգլիացիների կողմից Քվեբեկի գրավմանը: 1768 թվականին Լոնդոնի Արքայական ընկերության որոշմամբ Ջեյմս Կուկը, «Ինդեվըր» նավով, գլխավորել է Խաղաղ օվկիանոս ուղևորվող արշավախումբը։ Կուկը ապացուցել է, որ Նոր Զելանդիան կղզի է, այլ ոչ թե Հարավային Մայրցամաքի (Անտարկտիդայի) մի մաս: Նա իրավացիորեն ենթադրել է, որ Հարավային մայրցամաքը գտնվում է Նոր Զելանդիայից հարավ և ծածկված է սառույցով։

Նմանատիպ նյութեր