211652_close_icon
views-count21425 դիտում article-date 14:54 29-04-2016

Պետական պաշտոնյաներին «քցած», դատարանից փախուստի դիմած «Կորեյկոն» հայտնաբերվեց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Լենինգրադյան փողոցի վրա ձերբակալել են օրեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած Սպարտակ Դանիելյանին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/05/81594/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորի փախուստ էր տեղի ունեցել: Վերջինս փախուստի էր դիմել, երբ դատական նիստը ավարտվել էր և դատավոր Մնացական Մարտիրոսյանի կարգադրությամբ նրան իջեցրել էին հատուկ խուց, որը հսկվում էր ոստիկանության ուղեկցող գնդի աշխատակիցների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով` կալանավորի անուն-ազգանունն է Սպարտակ Դանիելյան, ով մեղադրվում է խոշոր չափի խարդախություն կատարելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր