35510 դիտում
09:37 01-05-2016
Ադրբեջանի զինուժն այս գիշեր ևս խախտել է հրադադարը. 25-ամյա հայ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
Նմանատիպ նյութեր
5606 դիտում
11:14 17-11-2016
Ադրբեջանի զինուժն այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ. ԼՂՀ ՊՆ
4063 դիտում
09:51 01-08-2016
Ադրբեջանի զինուժն այս գիշեր 200-ից ավելի կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
4971 դիտում
10:18 12-09-2016
Ադրբեջանի զինուժն այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ՝ արձակելով 1400-ից ավելի կրակոց