211652_close_icon

Տոկիոյում մայիսմեկյան բողոքի ակցիային ավելի քան 30 հազար մարդ է մասնակցել

views-count2523 դիտում article-date 12:51 01-05-2016
Այսօր՝ մայիսի 1-ին, Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել բողոքի ցույց, հաղորդում է Ria Novosti-ն: Բողոքի ակցիային մասնակցել է 30-ից ավելի մարդ, հայտնել է Ճապոնիայի Արհմիությունների ազգային ֆեդերացիան: Ցուցարարների հիմնական պահանջները վերաբերել են աշխատավարձերի բարձրացմանը և աշխատավոր մարդկանց կենսամակարդակի լավացմանը: Նրանք խիստ քննադատության են ենթարկել կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը և, առաջին հերթին, Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությանը անդամակցելու որոշումը:

Նմանատիպ նյութեր