211652_close_icon
views-count4514 դիտում article-date 13:22 01-05-2016

Թուրքիայում հերթական պայթյունն է որոտացել ոստիկանական բաժանմունքի մոտ. կա առնվազն 9 տուժած

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում այսօր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, պայթել է Գազիանթեփ քաղաքում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ գտնվող ավտոմեքենան, որի մեջ ռումբ է եղել դրված: Պայթյունից անմիջապես հետո ոստիկանների և գրոհայինների միջև փոխհրաձգությու է տեղի ունեցել: Հաղորդվում է 9 վիրավորների մասին, որոնցից 6-ը ոստիկանության աշխատակիցներ են: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայության և շտապօգնության աշխատայիցներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր