211652_close_icon
views-count3109 դիտում article-date 15:33 24-11-2016

Թուրքիայում հերթական ահաբեկչական պայթյունն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգում այսօր հերթական պայթյունն է որոտացել, հայտնում է Sabah թերթը։ Ըստ տեղեկությունների՝ երկրի ուժային կառույցների 1 ծառայող սպանվել է, իսկ 5-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել։ Թերթի տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում պայթյունի հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր