1316 դիտում
18:11 02-05-2016
Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքներին
Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ավարտվել է ծառատունկը, և շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Հանձնարարականի շրջանակում Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքներին:
«Վերջին տարիներին մենք կարողացանք ավելացնել կանաչ տարածքների ծավալները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն բարեկարգ և կանաչ տարածքները, որոնք ցանկանում են տեսնել երևանցիները: Ու բնական է, որ կանաչապատման ձեռնարկություններից մեր պահանջները ևս ավելացել են:
Ինձ համար անընդունելի է ոռոգելի տարածքներում չոր խոտի առկայությունը, ինչը թերևս նշանակում է, որ տվյալ տարածքը սպասարկող ձեռնարկությունն ուղղակի չի կատարում իր պարտականությունները: Ուրեմն խստորեն հետևեք, որ կանաչապատման ձեռնարկությունները լիարժեք կատարեն իրենց աշխատանքներն ու քայլեր ձեռնարկեն ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ առկա տարածքների խնամքի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: Ամեն ծառի ու թփի խնամքի համար պետք է բոլորս սրտացավ լինենք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
16:14 02-05-2017
Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց